
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, Կառավարության շենքի դիմաց են հավաքվել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները` պահանջելով վերանայել շրջանառության հարկի մասին օրենքը:
Ցուցարարներն աղաղակում էին և պահանջում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի պաշտոնանկությունը:
«Ես ողջ ընտանիքով ընտրել եմ Սերժ Սարգսյանին ու իրենից պահանջում եմ աշխատանքից հեռացնել Արմեն Ալավերդյանին»,-ասում է ցուցարարներից մեկը:
Մյուս բողոքավորներն էլ միասին աղաղակում էին, որ համաձայն են Արմեն Ալավերդյանին պաշտոնանկ անելու պահանջին: