Վրաստանի Սաչխերիի շրջանի երեք բնակիչների դատապարտել են 15 օրվա կալանքի` երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրապարակայնորեն հայհոյելու համար: Հաշվի առնելով, որ օրենքով չկա հոդված նախագահին հայհոյելու համար, նրանց դատապարտել են մանր խուլիգանության համար, որը պատժվում է 100 լարի տուգանքով կամ մինչեւ 90 օր կալանքով: Վերջերս նույն շրջանում 15 օրով կալանել էին եւս մեկ բնակչի, ով Սահակաշվիլիի կենացը գարեջրով էր խմել, ինչը Վրաստանում վիրավորական է համարվում:




















































































