Տղամարդկանց մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանայք չափից ավելի շատ ժամանակ են վատնում հայելու առջեւ դիմահարդարվելիս եւ այժմ այդ կարծիքն ապացուցող փաստեր կան,-գրում է One News Page-ը:
Բրիտանացի հետազոտողները մի ուսումնասիրություն են անցկացրել 1020 կանանց շրջանում ` պարզելու համար, թե նրանք օրական որքան ժամանակ են տրամադրում շպարվելուն: Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինում օրական 45 րոպե են անցկացնում հայելու դիմաց, ինչը հավասարազոր է ողջ կայնքի ընթացքում 43 շաբաթ դիմահարդարվելուն: Նաեւ պարզվել է, որ ի տարբերություն հյուսիսային երկրների, հարավային երկրների կանայք 2 անգամ ավելի շատ են ժամանակ վատնում շպարվելու եւ իրենց կարգի բերելու վրա: Հարցված 1020 կանանց մեծ մասը անկեղծորեն ասել է, որ հնարավորության դեպքում կցանկանար կիսով չափ կրճատել հայելու առաջ անցկացրած ժամանակը` միևնույն ժամանակ նշելով, որ ինչ էլ որ լինի երբեք առանց դիմահարդարման տանից դուրս չի գա:
Հարցվածների միայն 13 %-ն է նման պատրաստակամություն հայտնել:
Tert.am