
Հոնքի բաց պատռվածքով են ավարտվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի համար ընդհանուր մենամարտերի (MMA) աշխարհի չեմպիոն Աբդուլ-Կերիմ Էդիլովի հետ մարզումները:
Կադիրովի արյունը թափելով՝ չեչեն մարտիկն ինքնուրույն առաջին օգնություն է ցուցաբերել իր հանրապետության նախագահին:
Չեչնիայի հանրապետության նախագահի խոսքերով՝ Էդիլովն ավելի վատ չի վիրակապում, քան մենամարտում է:
«Վիրակապելը ևս նրա մոտ լավ է ստացվում: Կարող եք համոզվել՝ նայելով լուսանկարները»,- գրել է Կադիրովը սոցկայքերից մեկում ու հրապարակել լուսանկարներ:

