Ավտոբուսը կիսակողաշրջվել է.3 վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 9.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, վարելով “ՊԱԶ” մակնիշի 02 ՍՕ 227 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան չի գլորվել ձորակը, քանի որ, բարեբախտաբար, նշված տարածքում եղել է այգի, որի քարե ցանկապատի անկյունը պահել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն իսկ 1 հոգի՝ Մեծամորի բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս