Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում մանր և միջին բիզնեսի ներկայացուցիները:
Այս պահին ցուցարարները, կարելի է ասել, պաշարել են շենքը: Նրանցից մի քանիսը փորձել է հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն տեղեկացել, որ վարչապետը տեղում չէ:
Ցուցարաների բողոքի ալիքը նոր թափ է ստանում: Հիշեցնենք, որ բողոքավորները հայտնում էին, որ պատրաստ են մինչև վերջ գնալ, և եթե իրենց պահանջը չկատարվի, չեն հեռանա Կառավարության շենքի բակից և կսկսեն հացադուլ անել: Բողոքավորները նշում են, որ իրենց խաբում են ու փափուկ բարձ են դնում իրենց գլխի տակ: