
Մի քանի ամիս առաջ Վրաստանի սոցկայքերից մեկում «Բոյկոտում ենք օկուպանտի արտադրանքը» անվամբ հատուկ էջ է բացվել. հայտնում է Грузия Online-ը:
Էջը ստեղծողները հայտարարել են, որ համացանցում խումբը ստեղծվել է մի քանի ամիս առաջ՝ Ուկրաինայի իրադարձություններից անմիջապես հետո: Խմբի նպատակն է սպառողներին ծանոթացնել ռուսական արտադրանքի ապրանքանիշի շտրիխ-կոդի հետ և ապրանքներ գնելու ժամանակ ուշադրություն դարձնել այդ կոդին ու չգնել ռուսական արտադրանքը:
Խմբի ստեղծողները պնդում են, որ հանրության կողմից նրանց նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերվում: