
Այսօր՝ հուլսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13.50-ի սահմաններում մի երիտասարդ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործածի հայրը հանրապետությունում հայտնի բժիշկ է: Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ նրա մայրը նույնպես հայտնի բժիշկ էր, և ընդհանուր առմամբ նրանց ընտանիքը ապահովված էր: Բացի այդ, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի մոտ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի