Armenian text to speach

ԵՄ ղեկավարները հանձնարարել են դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵՄ անդամ երկրների նախագահները հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին դիտարկել նոր պատժամիջոցների կիրառումը ՝ Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչումը ապահովելու համար: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի ամփոփագրում:

«Իրավիճակի վատթարացման ֆոնին մենք խնդրում ենք արտաքին հարցերով ԵՄ կայանալիք խորհրդին գնահատել իրավիճակն ու դիտարկել ցանկացած հարմար գործողությունները, հատկապես հետագա սահմանափակող միջոցների վերաբերյալ, որոնք ուղղված են Մինսկի պայմանավորվածությունների արագ ու հակակողմանի իրականացմանը»,- նշվում է ամփոփագրում:

Փաստաթղթում չի պարզաբանվում, թե հստակ ընդդեմ ում են կիրառվելու նոր պատժամիջոցները:




Լրահոս