
ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդն Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհել Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն,- հայտնում է arnchess. am-ը: