Ռուսաստանը կօգնի Տաջիկստանին բարձրացնել իր երկրի Զինված ուժերի մարտունակությունն ու կամրապնդի հանրապետությունում իր 201-րդ ռազմաբազան:
Ինչպես գրում է lenta.ru-ն, սույն որոշումը կայացվել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի՝ Դուշանբե այցի ժամանակ:
Անտոնովի խոսքերով՝ Տաջիկստանի ԶՈւ մարտունակության ուժեղացումը հանդիսանում է մոտ ապագայի կարևորագույն խնդիրը:
«Մենք համոզված ենք, որ ուժեղացնելով Տաջիկստանը, ամրապնդելով Տաջիկստանի զինված ուժերը՝ մենք ամրապնդում ենք Ռուսաստանի անվտանգությունը»,- ընդգծել է փոխնախարարը: