
ԱՄՆ Տենեսի նահանգի համալսարանի հոգեբանները վստահեցնում են, որ երկար եւ երջանիկ ամուսնական կյանքի համար պետք է ընտրել ոչ այնքան արտահայտիչ գեղեցկություն ունեցող տղամարդկանց: Գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ սովորական արտաքինով տղամարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց կանանց քան գեղեցիկ տղամարդիկ: Գեղեցիկ տղամարդիկ չափազանց էգոիստ են լինում: Նրանք միշտ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են: