
Դեմի Մուրի երեք երեխաները մտադիր են դատական կարգով արգելել մորը ցանկացած տեսակի շփում իրենց հետ: Դերասանուհու մտերիմ ընկերները հաստատում են լուրերն այն մասին, որ երեխաների հետ փոխհարաբերությունները վերջերս հասել են “կրիտիկական կետի”: “Դեմիի երեք դուստրերը թաքնվում են մորից ու հրաժարվում են որևէ կապ հաստատել նրա հետ”,- հայտնել է Մուրի ընտանիքի ընկերներից մեկը: Դրա պատճառ են հանդիսացել անվերջանալի վեճերը: