
Օվկիանոսի ու մթնոլորտի ամերիկյան ազգային վարչությունից հայտնում են, որ 2012թ. հունիսն աշխարհում ամենատաքն էր 1880 թվականից ի վեր: Օդի միջին ջերմաստիճանը կազմել է 14.37 աստիճան` ըստ Ցելսիուսի, ինչը 1.07 աստիճանով բարձր է 20-րդ դարի նորմայից: Օդի ու ջրի միջին համաշխարհային ջերմաստիճանը հունիսին կազմել է 16.3 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը 0.63 աստիճանով բարձր է 20-րդ դարի միջին ցուցանիշից: