Ռուսաստանի ընդդիմությունը գարնանը բազմահազարանոց բողոքի ցույցեր է նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ընդդիմությունը պատրաստվում է մարտի 1-ին Մոսկվայում բազմահազարանոց հակաճգնաժամային «Գարուն» բողոքի երթի դուրս գալ: Այս մասին այսօր սոցկայքերից մեկում հայտնել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

«Համոզված ենք, որ այդ երթի նախապատրաստմանը պետք է մասնակցեն հնարավորինս շատ մարդիկ ու կազմակերպություններ: Եթե երթի նախապատրաստությանը մասնակցի 10.000 մարդ, ապա մենք փողոց դուրս կբերենք 100-150.000 մարդու, և հնարավոր չի լինի խուսափել մեր պահանջներից»,- հայտարարել է Նեմցովը:

Ընդդիմադիր ցուցարարները պահանջելու են ընդդիմադիր կուսակցություններին թույլ տալ մասնակցել ընտրություններին, դադարեցնել պատերազմներն ու Ուկրաինայի հանդեպ այլ ագրեսիվ գործողությունները, չեղյալ հայտարարել գրաքննությունը, ապակենտրոնացնել իշխանությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնել:




Լրահոս