Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքը, իսկ յոթերորդ անդամը` Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ յոթ օր անց մահացել էր: Միակ մեղադրյալը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը: