
«Իսլամական պետության» ահաբեկիչները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրկիզել են ամենահին հայկական եկեղեցիներից մեկը:
«ԻՊ-ը շարունակում է հրկիզել ու ավիրել հասարակական վայրերը, մարդկանց տներն ու սրբավայրերը»,-BasNews-ին հայտնել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության (KDP) ներկայացուցիչ Սաեդ Մաուզինին՝ հավելելով, որ հրկիզված եկեղեցին տեղակայված է եղել քաղաքի Վահդա թաղամասում:
«Եկեղեցին պատկանել է հայ քրիստոնյաներին»,- հավելել է Մաուզինին:
Նշենք, որ 2014 թ. հունիսին, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավեցին Մոսուլը, քաղաքի հայ համայնքը ապաստանել էր իրաքյան Քուրդիստանում: