Իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել: Նրանք դեռ հաստատապես չեն բարձրաձայնել իրենց մտադրությունների մասին, փոխարենը սկսել են կամաց-կամաց հասարակությանը նախապատրաստել այդ գործընթացին՝ պարբերաբար այդ մասին որոշակի ակնարկներ անելով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են թերությունների վերացման համար՝ զարգացման նոր նպատակադրումներից ելնելով: Սակայն նա չի մատնանշել, թե կոնկրետ որ դրույթներն են ցանկանում փոփոխել՝ պատճառաբանելով, թե նպատակահարմար չի համարում այդ մասին խոսել: Դ. Հարությունյանը նշել է, որ այս հարցով դեռ չկա ձեւավորված աշխատանքային որեւէ խումբ: Մինչդեռ մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը սկսել է համապատասխան խորհրդակցությունները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ