ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 4 խմբակցությունները ցանկանում են հուլիսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել: Երեկ արդեն ՀԱԿ խմբակցությունն ԱԺ աշխատակազմից վերցրել է համապատասխան ձեւաթուղթը եւ կանոնակարգի համաձայն՝ այսօր՝ մինչեւ ժամը 17:55-ը, պետք է հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանն ասաց, որ երեկ արդեն իրենց  5 պատգամավորները ստորագրել են նախաձեռնության տակ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե այսօր ինքն իրեն բերման կենթարկի խորհրդարան՝ հասկանալու համար իրավական առումով այս գործողության նպատակահարմարությունը. «Մեզ մոտ քննարկում չի եղել, քանի որ 6-7 հոգի Հայաստանում չեն: Ենթադրում եմ՝ նրանք, ովքեր Հայաստանում են, կմիանան, իսկ ովքեր այստեղ չեն, չեմ կարող ասել»: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ ասաց, որ ՀՅԴ-ում դեռ չեն քննարկել այս հարցը: Նա նշեց, թե ՀՅԴ-ն սկզբունքորեն կողմ է բոլոր ճանապարհներով այդ հարցի հետապնդմանը. «Բայց արձակուրդի պատճառով թերահավատ եմ, որ այս փուլում դա հնարավոր կլինի իրականացնել»:




Լրահոս