ՀՀԿ-ն երեկ Գործադիր մարմնի նիստ չի արել, եւ սա այն դեպքում, երբ այս կուսակցությունը, ավանդույթի համաձայն, ամեն հինգշաբթի նիստեր էր հրավիրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նիստ չեն արել ոչ միայն այն բանի համար, որ ամառային արձակուրդների պատճառով քննարկելու հարցեր չունեն, այլեւ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անհարմարություններն են խանգարում: Բանն այն է, որ ՀՀԿ գրասենյակի տանիքի հրդեհից հետո այդ շենքում վերանորոգում է սկսվել, իսկ հանրապետականները տեղափոխվել են Կենտրոնի իրենց մասնաշենք: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ ԳՄ նիստ չանելու մեջ արտառոց ոչինչ չկա. «Ըստ ՀՀԿ կանոնադրության՝ ԳՄ նիստ հրավիրում ենք ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Այնպես որ, անհո՛գ եղեք, արտառոց բան տեղի չի ունեցել»:
ԱՆՀԱՐՄԱՐ ՀՀԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ