ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումների կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայտարարությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական և ղարաբա-ադրբեջանական հակամարտության շփման գծում իրադրության թեժացման առնչությամբ։

«Կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչը նախատեսված է 1994թ. մայիսին ստորագրված համաձայնությամբ։ Ցավում են բռնության էսկալացիայի համար, ինչի արդյունքում զոհեր են եղել. կողմերին կոչ եմ անում պատասխանատվություն ցուցաբերել ու խուսափել հետագա էսկալացիային հանգեցնող քայլերից:

Երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները ճիշտ ճանապարհին կողմնորոշված դրական քայլեր էին։ ԵԱՀԿ-ն շարունակում է սատարել ուղիղ շփումներին», – հայտարարել է Դաչիչը։

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ վճառականապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագայների ջանքերը, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու բանակցությունների համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։




Լրահոս