Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնությունն ագրեսոր պետություն ճանաչելու մասին:
Որոշման մեջ Գերագույն ռադան օտար երկրների խորհրդարաններին ու միջազգային կառույցներին կոչ է արել ՌԴ-ն ճանաչել որպես ագրեսոր երկիր, խստացնել ճնշումը նրա վրա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Հայտարարությանն աջակցել է 271 պատգամավոր: