Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի նախկին պետնախարար, գեներալ Փանոս Մանճյանին և Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց միության կենտրոնական մարմնի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Արթուր Գունդակչյանին:
Զրույցի ընթացքում նախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացում Լիբանանի հայ համայնքի ներդրումը:
Քննարկվեցին Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումների, Լիբանանի հայկական համայնքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր:
Կողմերն անդրադարձան Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերին, առաջիկա անելիքներին, Սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքներին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և հավաստիացրին, որ Լիբանանի հայ համայնքը առավել մեծ ջանքեր կներդնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ: