Դեղերի ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրները քննարկվեցին նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ անցած շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Խնդրի արագ կարգավորման համար այսօր երեկոյան ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվեց հերթական քննարկումը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի մասնակցությամբ։
Արմեն Մուրադյանը հորդորեց առկա բոլոր հարցերը բարձրաձայնել, որպեսզի տեղում պարզաբանումներ տրվեն։

Դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ ներմուծող և արտադրող ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին մաքսազերծման հետ առնչվող խնդիրները։ Սուրեն Կարայանը տվեց համապատասխան պարզաբանումներ։

Նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց առաջնորդվել պաշտոնական փաստաթղթերով, որոնցով անցումային շրջանում կարգավորվում են ներմուծման և արտահանման գործընթացները` նպատակ ունենալով ապահավել դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գների կայունությունը։




Լրահոս