ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտրողը ժողովուրդն է: Մենք երբեք չենք փորձելու զոռով-շառով համայնքներում ընտրություններ անցկացնել»:

Արթուր Նալբանդյան «Հրապարակ»

Լոռու մարզպետը, մեղմ ասած, ստում է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե ժողովրդի հայեցողությանը թողնվի, ապա քվեարկության մասնակիցների չափազանց փոքր տոկոս կարձանագրվի: Ո՞ւմ հայտնի չէ, որ մարդիկ բոլորից ու մինչեւ վերջ հիասթափված են, եւ հատկապես մարզերում ընտրական գործընթացները «զոռով-շառով» են կազմակերպվում: Ընտրակաշառք, բարեկամական կապեր, պարտադրանք հասկացությունները սերտորեն առնչվում են բոլոր քվեարկությունների հետ: Ընտրողն էլի ժողովուրդն է, բայց, ինչպես շատ են սիրում ասել, քվեախցիկ մտնելուց առաջ մարդը ոչ թե իր խղճի, այլ վերը նշված գործոնների ազդեցության տակ է լինում: 




Լրահոս