Հուլիսի 8-ին ավարտվել են հունիսի 1-ին մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հանրապետական ընդունող հանձնաժողովն անցել է աշխատանքի եւ ըստ արդյունքների` որոշում է անցումային միավորները: Արդեն հուլիսի 15-ին յուրաքանչյուր բուհում կկախվեն ընդունելության ցուցակները, եւ դիմորդները կիմանան, թե որ ֆակուլտետ են ընդունվել եւ անվճար, թե վճարովի:
ՀԱՐՑ. Հետեւե՞լ եք միասնական քննությունների ընթացքին, ինչպե՞ս կբնութագրեք այն: Այս տարի կարծես դժգոհողները քիչ էին: Մարդիկ հոգնե՞լ են բողոքելուց, թե՞ քննություններն են տրամաբանության շրջանակներում ընթացել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քրոջս տղան այս տարի մասնակցել է պետական ավարտական եւ միասնական քննություններին: Դատելով երեխաների վիճակից` թեստերից չափազանց մեծ դժգոհություններ կան: Հայաստանում, ցավոք, մասնագետներն այն վիճակի մեջ են դնում երեխաներին, որ նրանք ավել բան չգիտեն, մինչդեռ պետք է օգնեին: Ինձ համար առավել «տպավորիչ» էր հայոց պատմության քննությունը, թե երեխաներն ինչ սթրեսներով էին դուրս գալիս քննասենյակներից: Մարդիկ չեն կարող բողոքել, քանի որ բոլոր հարցերը շտեմարանից են, եթե անգամ մարդիկ ուզեն էլ բողոքել, կասեն՝ հարցերը ձեր իմացածից են եղել: Այնքան խայտառակ շփոթեցնող էին թեստերը, որ երեխաները զարմացած էին, եւ գնահատականները միջինից ցածր ստացվեցին: Այստեղ ոչ թե ծնողների բողոքելու խնդիրն է, այլ ընդհանուր այսօրինակ մրցույթների վերանայման հարց կա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այնքան զբաղված եմ, չեմ հետեւել ընթացքին: Ծանոթ-բարեկամ չունեմ, որոնք այս տարի մասնակցել են պետական ավարտական եւ միասնական քննություններին:
երգչուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ աղջիկը մասնակցել է քննություններին: Ես կարող եմ, միայն իմ անձնական եւ աշխատանքային փորձառության վրա հենվելով, պատասխանել, որովհետեւ այս տարի եղել եմ հանձնաժողովի նախագահ հեռուստալրագրության եւ ռադիոլրագրության բաժիններում: Ընդհանուր առմամբ այս տարի դիմորդների մակարդակն ավելի ցածր էր, քան նախորդ տարիներին: Նկատելի տարբերությունը դա էր, ուրիշ ոչինչ չկար: Աղջիկս հաջողությամբ հանձնել է քննություններն ու ընդունվել է հեռուստալրագրության ամբիոն:
Հանրային ռադիոյի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի գրամ ժամանակ չունեմ, չեմ հետեւում:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ հետեւել բացարձակապես: Բայց գիտեք, երկու բան կա այստեղ՝ չբողոքելու հետ կապված. ոչ միայն մարդկանց հոգնածությունն է միակ հարցը, այլեւ կա դիմողների թվի իջեցում, քանի որ այդ գները, որոնցով պետք է երեխան վճարովի համակարգում սովորի, բարձր են, չի կարող: Արդյունքում թիվը կրճատվում է:
«Ժառանգություն» կուսակցության անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ