ՔԿՀ եւ ԴԱՀԿ պետերի կապը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի բարեկամի՝ Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի ղեկավարած ՔԿՀ-ն լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ-ի ղեկավարը տեղյակ չէ, որ իր մոտից կալանավոր է փախել: Ավելի ճիշտ՝ իր ղեկավարած ՔԿՀ-ի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալը ոչ աշխատանքային օրը դուրս է եկել ՔԿՀ-ից եւ կողոպուտ իրականացրել:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Թումանյան փողոցում բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիգորը փորձել է հափշտակել քաղաքացի Եբրաքսիայի պայուսակը եւ բջջային հեռախոսը, սակայն տարածքում գտնվող ոստիկանները կարողացել են բռնել նրան:

Ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորը ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ է եւ իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օրն է դուրս եկել հիմնարկի տարածքից»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս