«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կրկին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ Կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին ոչ միայն կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները, այլեւ պաշտոնանկ անել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:
Սակայն մարդկանց դժգոհությունը կրկին լսող չկար: Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցել են ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ ՀՀ որոշ մարզերի տոնավաճառների աշխատակիցներ:
Մինչ Կառավարության առջեւ ձեռներեցները բողոքի ակցիա էին անցկացնում, «Ժողովուրդ»-ը եղավ ոսկու շուկայում, որտեղ անվտանգության աշխատակիցներն ուղեկցեցին զրահապահեստ եւ հայտարարեցին, որ նման բան չի եղել: Մինչդեռ տեղում պարզեցինք, որ բողոքի ակցիային չէին մասնակցում միայն «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր առիթից օգտվելով՝ մեծ եռանդով իրենց ոսկին էին վաճառում:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ բողոքի ակցիային մասնակցած աշխատակիցներին չեն տվել իրենց ունեցվածքը:
-Նման բան չի եղել: Շառ են անում:
-Այս անգամ է՞լ են Ձեզ հրահանգել խոչընդոտել մարդկանց՝ բողոքի ակցիային մասնակցելու համար:
-Ես իրենց աղաչել եմ, խնդրել եմ, որ չգնան, չեն լսում ինձ: Ինձ ոչ ոք չի հրահանգել: Ես ո՛չ աթոռ եմ կոտրել, ո՛չ էլ սեղան: Ես փոխվել եմ, հին Վաղարշը չեմ»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: