«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ:
«Կարծում եմ հայկական դատարանում պիտի դատվի»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»: Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել… անպայման ողջունում եմ»,-հայտարարել է ՀՀԿ-ականը:
Նա մեր թղթակցին ասել է նաև, որ իր եղբոր Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։