Armenian text to speach

Արթուր Բաղդասարյանը աշխատավարձի գումարները պաշտոններո՞վ է փոխհատուցելու. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները «փոխհատուցելու է պաշտոններով»:

«ՉԻ» – Զավեշտն այն է, որ այդ հիմնարկների (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ և այլն) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու եւ իրենց պաշտոններ տալու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս