Գյումրու Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի 61 տանը բնակիչներն օձ են հայտնաբերել: Օձին առաջինը նկատել է թաղամասի երեխաներից մեկը, որն անմիջապես այդ մասին տեղյակ է պահել ընտանիքի անդամներին: Հայտնաբերված սողունին թաղամասի բնակիչները տեղավորել են տարայի մեջ: Թե ինչ տեսակի օձ է, բնակիչները չեն կարողացել պարզել, սակայն պնդել են, որ թաղամասում վերջին շրջանում հաճախակի տարբեր տեսակի օձեր են երեւում: «Շատ վտանգավոր է: Ես էլ մեր տանից եմ գտել: Երեւի դուռը բաց ենք թողել, ներս է մտել: Երեխաներ կան, կանայք: Վախենում ենք եւ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունը»,-նշեց թաղամասի բնակիչներից մեկը:
Շիրակ