
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով Ռուսաստանում մեղադրվում է ռուս լրագրողների մահվան հետ կապ ունենալու մեջ:
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունից, երկու օր առաջ ուղարկված նամակում Պորոշենկոն Պուտինից նաև պահանջել է ի կատար ածել Մինսկի խաղաղության պայմանավորվածությունները:
«Երեկ չէ առաջին օրը ես նախագահ Պուտինին նամակ եմ գրել, որի հիմնական պահանջներից էր ոչ միայն գնդակոծությունների դադարեցումը ու Մինսկի պայմանավորվածությունների ի կատար ածումը, այլ նաև Նադեժդա Սավչենկոյի ու բոլոր գերիների ազատ արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք՝ Նադեժդա Սավչենկոն անցած ամառ գերեվարվել էր ռուսամետ անջատողականների կողմից Լուգանսկի մարզում ու հանձնվել է Ռուսաստանին, որտեղ նրան մեղադրում են երկու լրագրողների մահվան հետ կապ ունենալու մեջ: