Սամվել Ալեքսանյանը պատրաստ է առաջին գիծ գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ այսօր այցելել են Եռաբլուր: Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց: Նա նշեց, թե ծառայել է բանակում: Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դրվագ կհիշի բանակային կյանքից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց.«Լիքը բան կհիշեմ»: Իսկ այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալ առաջին գիծ, նա հայտարարեց. «Ինչի՞ պետքա չգնամ»:




Լրահոս