ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԽՆՈՐԴ ԿՈՇԻԿՆԵՐ
Պեկինի մետրոպոլիտենում նոր ծառայություն է գործում: Այն ուղեւորները, որոնք ամբոխի մեջ կորցրել են իրենց կոշիկները, որպես փոխնորդ կստանան ռետինե հողաթափեր: Մետրոպոլիտենի նոր ծառայությունը կկարողանա օրական սպասարկել 200 հաճախորդի: Վարձույթի կետերը հայտնվել են Չինաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի 182 կայարաններում: Կառաջարկվեն 3 գույնի հողաթափեր, որպեսզի հաճախորդը կարողանա հագուստի գույնին համապատասխան ընտրել:

ԸՆԿԵԼ Է ԼՈՂԱՓԻ ՎՐԱ
Երկումետրանոց բեռնատար մի ինքնաթիռ է վթարի ենթարկվել ու ընկել Ավստրալիայի արեւմտյան մասի լողափերից մեկում: Օդաչուն զոհվել է: Վթարի պատճառները ճշտվում են: Աղետի վայրից քիչ հեռու այդ պահին ընթացել է ավստրալիական կամերային նվագախմբի համերգը, որին ներկա է եղել մոտ 1500 մարդ:

25 ԼԻՏՐ ՋՈՒՐ
«2 երեխաների մայր 26-ամյա բրիտանուհին օրական 25 լիտր ջուր է խմում եւ 40 անգամ գնում զուգարան: Նա մի քանի անգամ արթնանում է քնից, որ ջուր խմի»,-գրում է  Daily mail-ը:  Կինը պնդում է, որ առողջaկան խնդիրներ չունի: Բժիշկները չեն կարողանում բացատրել այս արտասովոր երեւույթը: «Երբ իմ բերանը չորանում է, ես զգում եմ, որ պետք է ջուր խմեմ: Ամենաերկարատեւ քունն ինձ մոտ տեւում է 1 ժամ 15 րոպե, քանի որ ես անընդհատ արթնանում եմ եւ գնում կա՛մ զուգարան, կա՛մ ջուր խմելու»,-բացատրել է բրիտանուհին: Ջրի նկատմամբ անբացատրելի հակումը նրա մոտ սկսվել է 2 տարեկանից եւ տարիների ընթացքում ավելի զարգացել:

ԿԵՂԾ ՓՈՍՏԱՏԱՐԸ
Նյու Յորքում փոստատարի հագուստ հագած կեղծ փոստատարը 10 րոպեում 2 բանկ է թալանել: Որեւէ կասկած չառաջացնելով` հանցագործն այցելել է Նյու Յորքի բանկերից մեկը եւ գանձապահին ներկայացրել գումար կանխիկացնելու կտրոն: Կասկած չառաջացնելու համար զեղծարարը ցուցադրաբար ատրճանակն ամրացրել է գոտկատեղին:  Գանձապահը ռիսկի չի դիմել` տալով իր մոտ եղած կանխիկ գումարը, հանցագործն էլ անմիջապես այն վերցրել եւ հեռացել է: Մոտ 10 րոպե անց նման դեպք է արձանագրվել մի քանի թաղամաս այն կողմ գտնվող բանկում:

ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼՈՎ

Բրազիլացի կալանավորները, հեծանիվ վարելով, կրճատում են ազատազրկման օրերը: Բրազիլական բանտերում հատուկ հեծանիվներ են տեղադրվել, որոնք էլեկտրաէներգիայի աղբյուր են: Կալանավորները վարում են հեծանիվները, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա, ինչի շնորհիվ այգիներում վառվում են 10 լամպեր: Յուրաքանչյուր նման հեծանվավազքի արդյունքում կալանավորների ազատազրկման ժամկետից մեկ օր է հանվում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս