ՀԱՇՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ռեփեր ՀՏ Հայկոն մասնակցել է «ՀՏ Production»-ի ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպած փողոցային բասկետբոլի բացօթյա առաջնությանը: Միջոցառմանը հրավիրված են եղել տարբեր մարդիկ, ինչպես նաեւ նախկին մտերիմ ընկեր ռեփեր Միշոն: Հիշեցնենք, որ երիտասարդների միջեւ ընդհարում էր եղել, ինչի հետեւանքով նրանք դադարեցին հանդես գալ նույն խմբում, եւ յուրաքանչյուրը սկսեց զբաղվել անհատական կարիերայով: Բայց արի ու տես, որ հիմա նրանք հաշտվել են ու շարունակելու են համագործակցել: «Ամեն ինչ նորմալ ա, սա առաջին համագործակցությունն է, բայց հաստատ վերջինը չէ»,-նշել է Միշոն:




Լրահոս