
Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 23-րդ օրը, գրում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը: Ռուսական գործակալությունը նշում է, որ Հայոց բանակի պատմությունն ընդունված է հաշվել 1992 թ հունվարի 28-ից, երբ երկրի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը և դրանով իսկ իրավաբանորեն հռչակել է Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Այնուհետև ռուսական լրատվական գործակալությունը բավական մանրամասն անդրադարձ է կատարում Հայոց բանակի ստեղծման պատմությանը:
Գործակալությունը նաև շեշտադրում է Հայոց բանակի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործում: