ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ մաքսային արտոնություններ կան ամբողջությամբ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների ներկրման ժամանակ: Այլ երկրներում այդ ավտոմեքենաների արժեքի 20 տոկոսը վճարում է պետությունը: Մեր երկրում նմանատիպ մեքենաների սեփականատերերի նկատմամբ արդյոք կան որոշակի արտոնություններ:

Հովսեփ Կուբատյան, 34 տարեկան, ապրանքագետ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հովսեփ Կուբատյանի գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների ներմուծման համար օրենքով մաքսային վճարներից ազատման, այդ թվում մասնակի վճարման արտոնություն սահմանված չէ:

ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս անհայտ է` նման մեքենաներ Հայաստանում կան, թե ոչ: Այսուհանդերձ, հանուն էկոլոգիական մաքրության` արժեր հատուկ արտոնություններ սահմանել նման մեքենատերերի համար: Ավելին, արժե օդի մաքրությունը պահպանելու շահախնդրությունից ելնելով` մեքենայի համար վճարվող ամենամյա գումարները զգալիորեն զեղչել:
Էկոլոգիական խնդիրները տարեցտարի ավելի ու ավելի հրատապ են դառնում: Այս առումով կոնկրետ մեր երկրում ամիս առ ամիս աճող մեքենաների թիվը զգալիորեն նպաստում է օդի աղտոտվածության աճին: Էկոլոգիապես մաքուր մեքենաների թվական աճը, անշուշտ, կնպաստի վառելիքի ծախսի կրճատմանը, հետեւաբար` մթնոլորտի մաքրությանը:




Լրահոս