ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ պետական աշխատողներին սոցիալական փաթեթներ են տրամադրում: Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ որ հիմնարկներն են տրամադրում, ինչ սկզբունքով: Գումարային ի՞նչ չափ է սահմանում սոցփաթեթը:

Լիանա Պողոսյան, 23 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ: Այն մասնավորապես ներդրվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում (նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում եւ այլն): Բացառություն են կազմում ՀՀ կենտրոնական բանկը, Երեւանի քաղաքապետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
Փաթեթում ներառված ծառայություններից կարող են օգտվել կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձինք: Անհրաժեշտ է նշել, որ իրական շահառու են համարվում ոչ միայն 120 հազար աշխատողները, այլեւ նրանց անմիջական ընտանիքի անդամները, որոնք եւս հնարավորություն ունեն օգտվելու տվյալ փաթեթով նախատեսված որոշակի ծառայություններից:
Յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:

ՀՀ ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Սոցփաթեթների մասին հերթական տեղեկատվությունը հրապարակելով` հակված ենք նպաստելու մարդկանց իրազեկվածության աճին, ինչպես նաեւ մեր հայրենակիցներին հորդորելու օգտվել իրենց իրավունքներից:




Լրահոս