
Պատասխանելով “Ժողովուրդ” օրաթերթի հարցին, թե արդյոք գործող նախագահ Բակո Սահակյանի կողմից ընտրակաշառք բաժանվել է Արցախի ընտրողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտնեց. “Ընտրակաշառքը եղել է քաղաքացիների տների վերանորոգման, փողոցների վերանորոգման տեսքով: Մենք տեղեկություններ ունենք, որ տաքսի ծառայության աշխատակիցների մեքենաները գազ են լցրել, ասել են՝ աշխատեք, եկամուտը ձեզ պահեք…”:
Խոսելով իր ընտրվելու հնարավորությունների մասին՝ Վ. Բալասանյանն ասաց. “Ես ամեն ինչ արել եմ, կռվել եմ, պայքարել եմ իմ ժողովրդի համար: Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, ինչքան էլ որ ուրիշ քայլեր ձեռնարկեն: Վստահ եմ, որ կհաղթեմ”: