Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում` ոնց օգնեմ. Սամվել Ալեքսանյանը՝ գումար խնդրող կնոջը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.amհայտնել էր, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ այսօր այցելել են Եռաբլուր: Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց: Նա նշեց, թե ծառայել է բանակում: Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դրվագ կհիշի բանակային կյանքից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Լիքը բան կհիշեմ»: Իսկ այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալ առաջին գիծ, նա հայտարարեց. «Ինչի՞ պետքա չգնամ»:

Կարճատև զրույցի ողջ ընթացքում մի կին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանին՝ նրանից ֆինանսական օգնություն խնդրելով: Սրան ի պատասխան՝ պատգամավորը հորդորում էր այդ կնոջը տեսախցիկների առաջ զուսպ լինել: «Ի՞նչ անեմ, պարոն Ալեքսանյան»,-հարցին տրվեց պատասխան. «Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում էլի, կգաս»:

Մանրասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս