
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում է եղել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը, նշեց, որ բանակը մեր պարծանքն է և մեր ապագան:
«Բանակը մեր պարծանքն է, մեր ապագան, մեր անվտանգությունը, եւ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մենք տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենք»,- նշեց նա:
Այն հարցին, թե սահմանային լարվածությունը ինչի հետ է կապված, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե դրանք սադրանքներ են: