“ՉԻ” տեղեկություններով, երեկ բարձրագույն ՀՀԿ-ականներն ու պարոնայք դաշնակցականները հավաքված են եղել Արցախում: Ներկաների մեջ եղել են ներկա ու նախկին չինովնիկները, որոնց կազմում եղել է ինչպես Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, այնպես էլ նախկին մարզպետներն ու նախարարներր, որոնք ամուր թելերով կապված են Արցախի` մասնավորապես Ռոբերտ Սեդրակիչի կլանի հետ: Վերջիններս նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանի ու Բակո Սահակյանի թիմակիցների հետ հանդիպելուց հետո Գանձասարում ճոխ կերուխում են կազմակերպել ու մեծ քննարկում անցկացրել` 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված: Այս համատեքստում սեղանակիցները անկեղծ խոստովանել են, որ նախագահական ընտրությունները շատ թանկ են “նստելու” իշխող մեծամասնության` ՀՀԿ-ի համար, և որ հենց այղ նպատակով էլ Արցախի ընտրությունները ավարտին հասցնելուց հետո ղարաբաղյան կլանը ամբողջությամբ պետք է անցնի ՀՀ-ում ձայներ ցուցակագրելու գործընթացին: Ծագումով արցախցի չինովնիկները զրույցի ընթացքում խոսել են նաև կարևորի մասին` ասելով, որ առաջիկա տասնօրյակում ՀՀ-ում պետք է իրար գլուխ հավաքեն նաև ՌԴ-ում հաստատված արցախցի խոշոր գործարարներին` ներկայացնելու 2013-ի նախապատրաստական աշխատանքների օրակարգն ու պահանջվող քայլերը ընտրական կամպանիան լավագույնս կազմակերպելու համար: Թերթը հավելում է, որ այս զրույցին մասնակից ՀՀԿ-ականները հատուկ քաղաքական նպատակներով այսպիսի մի միտք են հնչեցրել, այն է` նախագահականից հետո ոչ որ դժգոհ չի մնա, իսկ պայմանավորվածություններն էլ որևէ կերպ չեն խախտվի, քանի որ այն խախտելու դեպքում, դրանից առաջինը իշխող ուժը կտուժի:
Չորրորդ ինքնիշխանություն. Բարձրագույն ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները երեկ հավաքված են եղել Արցախում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ