Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին հարցաքննության են կանչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել եւ ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ: Թորոսյանը դեպքից հետո հիվանդություն է ձեռք բերել:
Որքանո՞վ են հավաստի այս լուրերը: “Ժողովուրդ”-ի հարցին Էդուարդ Բաբայանը պատասխանեց. “Սուտ է, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել: Ես ընդհանրապես ոչ մի ծեծի հետ կապ չունեմ: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եթե նման բաներ լիներ, կալանավորված կլինեի: Ամեն ինչ սուտ է”:




Լրահոս