
Ադրբեջանի Նիզամինի շրջանի Կեշլի գյուղի բնակիչն իր սեփական տան բակում ինքնահրկիզվել է: Այս մասին հայտնում է milli.az ադրբեջանական կայքը:
Համաձայն տեղեկության՝ 36-ամյա Իլհամ Մամեդովը որոշել է կյանքի հետ մաքրել հաշիվները, քանի որ երկար տարիներ է՝ չի կարողանում երեխա ունենալ:
Տղամարդը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները հայտնում են Մամեդովի մարմնի 65 տոկոսի այրվածքի մասին: