Արցախը նախագահ է ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` առավոտյան ժամը 08:00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է ԼՂՀ նախագահի ընտրություններն, բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին ԼՂՀ-ից տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը: Արցախում ընդհանուր ընտրողների թիվը 98 909 է: Ընտրատեղեմասերի թիվը՝ 274-ը, որից մեկը՝ Երևանում։ Արցախի ընտրություններին հետևելու են մոտ 80 դիտորդ, ավելի քան 18 երկրից՝ ԱՄՆ, Լեհաստան, Հունգարիա, Չեխիա, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան և այլն:Ընտրություններին հետևելու են նաև 100-ից ավել լրագրողներ։ Բացի այդ, Ստեփանակերտի կենտրոնում գործելու է մամուլի կենտրոն, որը գործում է 2005թ-ից։ Այն գործելու է մոտ մեկ շաբաթ։ Կենտրոնում ԶԼՄ-ների ու դիտորդների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ ինտերնետ, այդ թվում WiFi, անվճար միջազգային հեռախոսակապ, տարբեր բնույթի տեղեկատվություն, մեդիա փաթեթ և այլն։  Մամուլի կենտրոնում, սկսած ժամը 12:00-ից, 3 ժամը մեկ տեղի են ունենալու ասուլիսներ, ընտրությունների ընթացքի ու արդյունքների վերաբերյալ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի թենածուները երեքն են` Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը: 




Լրահոս