
Թիվ 9 ընտրատեղամասում առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ, ընտրություն է կատարել շուրջ 30 անձ: Ինչպես ԼՂՀ-ից հայտնում է մեր թղթակիցը, նշված ընտրատեղամասում, բացակայում էր նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի վստահված անձը: Ոչ ոք տեղյակ չէր, թե ինչու վստահված անձը ներկա չէր ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ներսիսյանից տեղեկացանք, որ այս ընտրատեղամասում 739 անձ իրավունք ունի կատարել իր ընտրությունը: Ընտրատեղամասից դուրս փակցված Արկադի Սողոմոնյանի նկարը այրված էր: Թիվ 27 ընտրատեղամասում, ի տարբերություն 9-րդ ընտրատեղամասի, բավականին աշխույժություն էր նկատվում: Այդ ընտրատեղամասի Հանձնաժողովի նախագահ Կարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ ժամը 09:00 դրությամբ, 1167 ընտրողներից 87-ը կատարել են իրենց ընտրությունը: Ընտրատեղամասերում, փակցված են ԼՂՀ 3 նախագահների թեկնածուների լուսանկարները, ինչը օրենքով արգելված է: