Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին քննարկման են դրվել Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները:
Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել, որ 2015թ. հունիսի 1-ից Ադրբեջանում ամուսնանալ ցանկացողները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն իրենց առողջական վիճակի մասին:
Համաձայն այդ օրենքի՝ նախքան սիրահարների ամուսնությունը բժիշկները պետք է համոզվեն, որ այդ անձինք չեն տառապում Նախարարների կաբինետի կազմած հիվանդությունների ցուցակում եղած որևէ հիվանդությամբ: Հետազոտությունից հետո ապագա նորապսակները կստանան հետազոտության արդյունքները և տեղեկանք, որը պետք է ներկայացնել ՔԿԱԳ:
Սույն օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2015 թ. հունվարի 1-ից, սակայն, քանի որ անհարժեշտ փաստաթղթերի ցանկը չի կազմվել մինչ նշված ժամկետը, այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: