Tert.am-ը գրում է. Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:
Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար:
Նա հիշեցրել է 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը) ու մատնանշել է Եվրոպայում հիմնարար ազատությունների մասին:
Փերինչեքը հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է և իր ելույթում մեջբերել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և հայ մտավորական Սևան Նիշանյանի խոսքերը, որոնք նշել են, թե «հայ և թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:
«1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»,- ասել է նա:
Նա պնդել է, որ ինքը, որպես հարցի ուսումնասիրմամբ զբաղված գիտնական, իր ուսումնասիրությունների ընթացքում եզրահանգել է, որ Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, և դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված հարկադիր տեղահանություն:
Ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի