ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ասկերանի շրջանում, Մշակույթի տանն, այսօր, առավոտյան ժամը 10:00-ին, քվեարկել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
“Քվեարկեցի հանուն Արցախի ապագայի, հանուն մեր անկախության և հանուն մեր գերնպատակի` մեկ հայկական հանրապետության համար”,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը:
Ըստ Վիտալի Բալասանյանի՝ Արցախի առաջնահերթ խնդիրների դասին է պատկանում սառեցված պատերազմի հարցը, որը հրատապ պետք է ավարտել: Կարևոր խնդիր է նաև Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հարցը, այնուհետև դրան հաջորդում են սոցիալ-տնտեսական հարցերը: 




Լրահոս