
Դոնեցկի հյուսիսարևմտյան արվարձանում՝ Պեսկի բնակավայրում, մարտեր են ընթանում ռուսամետ զինյալների և ուկրաինացի ուժայինների միջև՝ ավտոմատ զենքերի ու գնդացիրների կիրառմամբ. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին» դեպքի վայրից:
Ռուսամետ զինյալները փորձում են ուժայիններին հետ շպրտել իրենց դիրքերից: Երկու կողմից էլ հրետանային աջակցություն է իրականացվում, ռուսամետ զինյալները հրետանային հարվածներ են հասցնում Պեսկի բնակավայրում ուժայինների դիրքերին, վերջիններս պատասխանում են Օպիտնոյե գյուղի կողմից:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության գրասենյակից Էդուարդ Բասուրին հայտարարել էր, որ այսօր կողմերից և ոչ մեկը լիակատար կերպով չի վերահսկում Պեսկին, ինչպես նաև՝ Դոնեցկի մի շարք հարակից բնակավայրերը: Այդ բնակավայրերի համար մարտերը շարունակվում են: